Հուլիսի 22-ին Հայաստանի հանրապետական կուսակցությունը պատրաստվում է արտահերթ համագումար անցկացնել: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերով, այդ համագումարի ժամանակ նախատեսվում է որոշակի փոփոխություններ կատարել կուսակցության կանոնադրության մեջ: Իսկ այդ փոփոխությունների համաձայն, որոշ պաշտոններ զբաղեցնող ՀՀԿ-ականներ կարող են դառնալ նաեւ խորհրդի անդամներ: Ակնհայտ է, որ այդպիսով ՀՀԿ խորհրդի անդամ կդառնա նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը. «Եթե Ս. Սարգսյանն ընդգրկվի ՀՀԿ-ի մեջ, բնականաբար, նա կդառնա խորհրդի անդամ»,- մեզ հետ զրույցում ասաց Գ. Սահակյանը: