Դեղին քարտ՝ մրցավարին

28/06/2006

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Զեպ Բլատթերը բացասական գնահատական է տվել ռուսաստանցի մրցավար Վալենտին Իվանովին: Վերջինս, վարելով Պորտուգալիայի եւ Հոլանդիայի հավաքականների նախօրեի հանդիպումը` աշխարհի առաջնությունների ռեկորդ սահմանեց՝ ցույց տալով 4 կարմիր եւ 16 դեղին քարտ: «Այս խաղի համար մրցավարն էլ պետք է դեղին քարտ ստանար»,- ասել է Զեպ Բլատթերը: Հիշեցնենք, որ Պորտուգալիան 1:0 հաշվով հաղթեց Հոլանդիային եւ քառորդ եզրափակիչում խաղալու է Անգլիայի հետ: