ԱՄՆ-ը ողջունել է

26/06/2006

ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ը ողջունում է Բաքու-Ջեյհան նավթատարին միանալու վերաբերյալ Ղազախստանի որոշումը: «Մենք շնորհավորում ենք Ղազախստանին եւ Ադրբեջանին, որոնք ստորագրել են համաձայնագիր, որը թույլ կտա ղազախական նավթը Կասպից ծովով տեղափոխել դեպի Բաքու-Ջեյհան նավթատարը»,- ասված է վերոնշյալ հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի եւ Ղազախստանի նախագահներ Ալիեւն ու Նազարբաեւը հունիսի 16-ին Ալմա Աթայում համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է 25 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել Բաքու-Ջեյհան նավթատարով: