Խաղեր Գյումրիում

26/06/2006

Գյումրիի մեր աղբյուրների վկայությամբ, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վերջերս քաղաքապետարանի աշխատակիցների եւ իր մերձավոր շրջապատի մոտ հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի ՀՀԿ-ն Գյումրիում ամենաքիչ ձայները հավաքի: Միաժամանակ, նա քաղաքապետարանի աշխատակիցներին կարգադրել է ընտրությունների ժամանակ քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իսկ իր թաղի` Սլաբոդկայի բնակիչներին` «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության օգտին: Ի դեպ, անելանելի վիճակում են հայտնվել քաղաքապետարանի այն աշխատակիցները, ովքեր բնակվում են Սլաբոդկայում: