Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանությունը դեռեւս բացահայտված չէ: Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներ չկան: Թեեւ Դատախազությունից վստահեցրել են, որ իրենք հարցաքննել են բազմաթիվ ականատես վկաների, մշակվել են բոլոր հնարավոր վարկածներն ու այդ ուղղությամբ քննություն է ընթանում: Մեր տեղեկություններով, երեկ հարցաքննության են կանչվել պատգամավոր Սամվել Ալեքսանկանի շրջապատից որոշ անձինք (քանի որ դեպքից օրեր առաջ վերջինիս շրջապատը ընդհարում է ունեցել Սեդրակ Զատիկյանի հետ), սակայն որոշ ժամանակ անց ազատ են արձակվել, քանի որ այդ վարկածը չի հիմնավորվել: