ԱՄՀ-ն ակնարկում է

26/06/2006

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին վերաբերող ուսումնասիրության մեջ Հայաստանի իշխանություններին ակնարկում է վերացնել Հարկային պետական ծառայությունն ու Մաքսային կոմիտեն` որպես առանձին կառույցներ, եւ դրանք «հանձնել» Ֆինանսների նախարարությանը: ՀՊԾ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի կարծիքով` եւ՛ հարկային, եւ՛ մաքսային մարմինները բյուջեի առջեւ դրված իրենց պարտավորությունները կատարում են ճիշտ եւ ժամանակին` «Ուստի զարգացման այս փուլում մեկ այլ կառուցվածք ստեղծելիս պետք է բացատրել, թե ինչու են դա անում: Ի՞նչ նպատակ է դա հետապնդում»,- ասում է նա: