«Նաիրի» բժշկական կենտրոնի Անգիոնյարդաբանության բաժանմունքի վարիչ Սյուզաննա Մելիքյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ Օհան Դուրյանի առողջական վիճակը դեռեւս ծանր է գնահատվում: Ս. Մելիքյանի տվյալներով՝ թեեւ մաեստրոյի գիտակցությունը վերականգնվում է, սակայն նա դեռ ծանր վիճակում է: Նա նաեւ հավելեց, որ մաեստրոն այժմ ինքնուրույն է շնչում` առանց արհեստական սարքավորումների օգնության: