Ռուսաստանի Դաշնության խորհուրդը երեկ վաղաժամ դադարեցրել է Լեւոն Չախմախչյանի լիազորությունները: Նրա լիազորությունները վաղաժամ դադարեցնելուն դեմ է քվեարկել ընդամենը 1 սենատոր: Հիշեցնենք, որ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Չախմախչյանը կասկածվում է կաշառք ստանալու եւ խարդախության մեջ: