Վրաստանի շուկան հեղեղված է հայկական հավկիթներով: «Կովկազպրեսի» փոխանցմամբ՝ տեղական արտադրողը սնանկացել է, քանի որ վրացական իշխանությունները նրանց չեն փոխհատուցել այս տարվա փետրվար-մարտ ամիսներին Վրաստանում թռչնագրիպի պատճառած վնասի դիմաց: Գործակալությունը նշում է, որ Հայաստանի կառավարությունը՝ Համաշխարհային բանկի տրամադրած վարկի (6,25 միլիոն դոլար) շնորհիվ, պաշտպանել է երկրի ձվարտադրողներին՝ նրանց փոխհատուցումներ վճարելով: