«Հուսալքված վերջին առաջարկներն են»

24/06/2006

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Ժնեւում մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նորաստեղծ խորհրդի բացման նիստին, որին ներկա են եղել նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանը եւ Մարդու իրավունքների բարձրագույն ներկայացուցիչ Լուիզ Արբորը: Իր ելույթում մասնավորապես անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլին՝ Օսկանյանը նշել է, որ եթե Ադրբեջանի «մեկ քայլ առաջ-մեկ քայլ հետ» մոտեցումը բանակցություններում պարզապես անհանգստացնող էր, ապա նրանց ինքնավարության հուսալքված վերջին առաջարկները նահանջի կոնկրետ օրինակներ են բանակցությունների էությունից ու ոգուց եւ ակնհայտորեն չեն համապատասխանում այն միտումներին, որոնք այսօր առկա են միջազգային ասպարեզում: «Մենք հույս ունենք, որ բանակցություններն առաջ կընթանան այն ճանապարհով, որը երկարատեւ խաղաղության իրական հույս կտա բոլոր մասնակից կողմերին»,- ասել է նախարարը: