«Եթե ես կարողանամ ապահովել երկրի զարգացման ճիշտ ուղին, ուրեմն ես հայաստանյան թեկնածու եմ, բա ի՞նչ եմ: Ի՞նչ կապ ունի, թե որտեղ եմ սովորել, եթե իմ արվածներն առաջ են տանում: Հայաստանյան է այն թեկնածուն, ով Հայաստանն առաջ է տանում: Եթե վաղը գա ամերիկյան դաստիարակությամբ մեկն ու Հայաստանն առաջ տանի, ուրեմն հայաստանյան թեկնածուն նա է: Թե չէ, որ ասում են` այս թեկնածուն ռուսական է, սա ամերիկյան է, սա տեղական է… Լուսակերտի հավ հո չի՞, որ տեղական լինի»,- մեր թղթակցի հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել ՆԺ նախագահ Արամ Կարապետյանը: