ՀՆԱ-ն աճել է, կյանքը՝ թանկացել

24/06/2006

Ազգային վիճակագրական ծառայությունը վերջապես հրապարակեց պաշտոնական թիվը. հունվար-մայիս ամիսների տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 10.5%։ Ավելի վաղ ԱՎԾ-ն հրապարակել էր նաեւ սպառողական գների ինդեքսի ցուցանիշը (գնաճը), որը նախորդ տարվա համեմատ կազմել է 5.7%։ Ի դեպ, ապրիլ ամսից գնաճի հաշվարկման համար օգտագործվող 400 անուն ապրանք ծառայություններին ավելացել է եւս 70-ը, որոնց թվում կան բավական զվարճալի կետեր, օրինակ` «Քաբաբի մատուցումը»։