«Իսլամական համաժողովի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որում տեղ է գտել Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշման աջակցությունը»,- ըստ day.az-ի, երեկ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը: «Հռչակագրում ընդգրկված է մի ընդարձակ կետ, որում արծարծված են Ադրբեջանի օկուպացիայի հետ կապված բոլոր հարցերը. ինչպես բուն փաստը, այնպես էլ գրավյալ տարածքներում բնապահպանական իրավիճակը»,- նշել է ադրբեջանցի դիվանագետը: «ԻՀԿ անդամ պետությունները նաեւ պահանջել են անհապաղ ազատել գրավյալ տարածքները: ԻՀԿ 57 պետությունները միաձայն հայտարարել են Ադրբեջանի ինքնիշխանությանն եւ տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին»,- հայտարարել է Խալաֆովը: