ԱՄՆ-Եվրամիություն

23/06/2006

Երեկ Վիեննայում սկսվել է ԱՄՆ-ի եւ Եվրամիության ղեկավարների տարեկան գագաթաժողովը, որին մասնակցելու նպատակով նախօրեին Վիեննա է ժամանել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը: Նախատեսվում է քննարկել Իրաքի, Իրանի, Հյուսիսային Կորեայի եւ Մերձավոր Արեւելքի խնդիրները: «Նախագահը միանշանակ ասել է, որ Ամերիկան աջակցում է հզոր Եվրոպային: Աշխարհում ազատությունը հաստատելու համար մեզ հզոր գործընկեր է անհրաժեշտ»,- Բուշի եվրոպական այցի նախօրեին ասել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հեդլին: Իսկ Եվրամիության խոսնակ Էմմ Ուդվինը նշել է, որ Ամերիկայի եւ Եվրոպայի միջեւ Իրաքի պատերազմի շուրջ ծագած տարաձայնությունների շրջանն ավարտվել է: Վիեննայից Ջորջ Բուշը կմեկնի Բուդապեշտ, որտեղ կմասնակցի Հունգարիայում 1956թ. հակակոմունիստական ապստամբության 50-ամյակի միջոցառումներին: Խորհրդային բանակը դաժանորեն ճնշել էր այդ ապստամբությունը: