«Ինչո՞վ են մեզ ճանաչում, բացի գողականներից ու կազինո խաղացողներից: Ալիեւը գոնե անգլերեն է խոսում, հայտնի ընտանիքի մեջ է մեծացել, գեղեցիկ կին ունի, բա մե՞նք»,- մեր թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Նրա խոսքերով, «Իշխանությունները ՀՀ Անկախության 15-ամյակը լավ չեն նշում, որովհետեւ իրենք էլ են հասկանում, որ իրականում անկախ չենք»: