Կարկուտ Շիրակի մարզում

23/06/2006

«Ա1+»-ի փոխանցմամբ, հունիսի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտի պատճառով տուժել են Շիրակի մարզի Հայկասար, Պեմզաշեն, Հայրենյաց, Բայանդուր, Լուսակերտ, Սարատակ գյուղերը, Արթիկ քաղաքն ու այլ համայնքներ: Շիրակի մարզի Փրկարարական վարչության պետ Անդրանիկ Պողոսյանի հավաստմամբ, կարկուտը մեծ չափի վնաս է պատճառել գյուղացիական տնտեսություններին: Նախնական տվյալներով, վնասվել է բանջարաբոստանային կուլտուրաների 3-5%-ը: Տուժել են տասնյակից ավելի տների տանիքներ: Կարկուտի պատճառած վնասների չափը պարզ կդառնա համապատասխան հանձնաժողովի ստուգումների ավարտից հետո: