Երեկ ՄԱԱ-ում ՀՀ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը խոստովանել է, որ Հայաստանի բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների քաղաքացիական ծառայության պաշտոնների նշանակումների պարագայում դեռ առկա է նախարարի կամ տվյալ կառույցի ղեկավարի սուբյեկտիվիզմը: Սակայն նա նշել է, որ իր գլխավորած կառույցն ամեն ինչ անում է այն աստիճանաբար վերացնելու ուղղությամբ: Մ. Բադալյանի խոսքերով՝ իրավիճակն այդ առումով փոխվել է, եւ նախարարներն այժմ գիտակցում են, որ ծանոթության տարբերակը չի գործում: