Այրվել է Նորքի անտառի 4,5 հեկտարը

21/06/2006

Կիրակի 21:50-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Նորքի անտառում: «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի ասելով` հրդեհը բռնկվել է անտառի «ներքեւի» մասից, սեփական տների մոտից եւ մարվել է մոտ 23-20-րդ րոպեին: Այսօր, երբ «Հայանտառի» ներկայացուցիչներն այցելել են դեպքի վայր, մոտակա առանձնատների բնակիչները եռակցման աշխատանքներ են իրականացրել: Իհարկե, պարոն Մաթեւոսյանը չի կարող պնդել, թե նրանց անփութությունն է եղել հրդեհի պատճառը, բայց դրա հավանականությունը մեծ է: Այրվել է մոտ 4,5 հա տարածք, որտեղ եղել է մոտ 500 տնկի: «Հայանտառի» տնօրենը հավատացնում է, որ երեկվա քամոտ եղանակին հրդեհն ավելի մեծ տարածք կընդգրկեր, եթե այնտեղ չլինեին իրենց աշխատակիցներն ու մինչեւ փրկարարների գալը չջրեին այդ տարածքը: Պարոն Մաթեւոսյանի ասելով` 10 օր հետո միայն կպարզվի, թե քանի տնկի է վնասվել: