Երկքաղաքացիության արգելքը Սահմանադրությունից հանելուն ընդդիմացողներին Գալուստ Սահակյանը ժամանակին հանգստացնում էր՝ ասելով, թե երկքաղաքացիությունը Հայաստանում միայն «սիմվոլիկ բնույթ» է կրելու: Սակայն պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ: Նախօրեին երկքաղաքացիության վերաբերյալ կազմակերպված քննարկումների ժամանակ ՀՀ կառավարությունը ներկայացրել է երկքաղաքացիության հեռանկարի մասին իր տեսակետը, ինչից ակնհայտ է դարձել, որ երկքաղաքացիները ՀՀ-ում կօգտվեն նաեւ ընտրական իրավունքից: Այսինքն՝ ցանկության դեպքում Հայաստանի նախագահ կարող է դառնալ նաեւ, ասենք, Մոզամբիկում ապրող ինչ-որ հայ: Դա է ապացուցում այն առաջարկը, ըստ որի՝ պետք է օրենքով ամրագրել դրույթ, որ Հայաստանը ողջ հայության հայրենիքն է: «Ունենալով երկրորդ կամ երրորդ երկրի քաղաքացիություն՝ անձն այդ երկրում լիարժեք քաղաքացիություն է ձեռք բերում, այսինքն՝ չի կարող լինել այնպես, որ օտարերկրյա քաղաքացին, ընդունելով ՀՀ քաղաքացիություն, չունենա ՀՀ քաղաքացու հետ հավասար իրավունքներ»,- հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Մալխասյանը:
Կարդացեք Երկքաղաքացի նախագա՞հ ենք ունենալու