Երեկ «Ա1+» հեռուստաընկերության աշխատակազմը Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության վերահսկողության ներքո վերջնականապես ազատել է տարածքը՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում: Կառավարությունը, ինչպես խոստացել էր, «Ա1+»-ին նոր տարածք հատկացրել է Բուզանդի փողոցում: Սակայն տարածքի վերաբերյալ վարձակալության պայմանագիր դեռեւս չի կնքվել: Տեղափոխման համար, բացի պայմանագրային խնդիրներից, բավականին լուրջ խոչընդոտներ կան, մասնավորապես` հեռախոսային կապի, էլեկտրաէներգիայի իսպառ բացակայություն, ինչպես նաեւ` աշխատելու համար խիստ աննպաստ եւ անմխիթար պայմաններ: «Ա1+»-ի ինտերնետային կայքը դեռ կշարունակի աշխատել: