«Ադրբեջանը պատրաստ է ԼՂՀ-ին տրամադրել ՌԴ-ի կազմում Թաթարստանի կարգավիճակին համարժեք կարգավիճակ: Թաթարստանի Սահմանադրությունը, օրինակ, թույլ է տալիս արտերկրում բացել հանրապետության ներկայացուցչություն»,- ըստ day.az-ի, նախօրեին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հանդես են եկել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների նոր հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: Ես արդեն համաձայնությունս տվել եմ եւ պատրաստակամություն եմ հայտնել հանդիպել այնքան անգամ, որքան անհրաժեշտ է»,- ասել է Մամեդյարովը: