Հրաման է տրվել

21/06/2006

Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հրամանով սիգի պոպուլյացիայի` գիրացման եւ մայրական կազմի հասունացման ժամանակահատվածում, հունիսի 20-ից մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ, Սեւանա լճում արգելվել է այդ ձկնատեսակի արդյունագործական որսը: Հուսանք, որ Վարդան Այվազյանի այս հրամանը, որը բազմաթիվ անգամներ տարբեր ձեւակերպումներով հնչեցվել է, գոնե այս անգամ ուժ կունենա եւ ոչնչացման եզրին կանգնած սիգ ձկնատեսակի դեմ կատարվող ոտնձգությունները կկանխվեն համապատասխան մարմինների կողմից։ Այլապես տպավորություն է ստեղծվում, որ մի կողմից` նախարարն արգելում է, իսկ մյուս կողմից` սիգի որսագողությունը նոր թափ է ստանում: