Մի աչքով ե՞ք նայում

21/06/2006

«14%-անոց տնտեսական աճը կարելի է համարել իրականանալի, երբ երկիրը գտնվում է վերականգնման փուլում։ Սակայն ապագայում դուք պետք է համակերպվեք ավելի ցածր տեմպեր ունենալու հետ, թեեւ տպավորիչ աճի պոտենցիալ դեռ կա»,- կիրակի օրը ԱՄՀ-ի Հոլանդական խմբի հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հոլանդիայի ֆինանսների նախարար Գերիտ Զալմը։ Վերջինս առաջին անգամ չէ Հայաստանում, սակայն, ըստ երեւույթին, դեռ ծանոթ չէ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանի տաղանդին, որը կարող է անգամ եռանիշ տնտեսական աճ, զրոյական գործազրկություն ու բացասական սղաճ «ապահովել» գալիք տարիներին, եթե, իհարկե, թույլ տան։

Կարդացեք Վագրին հանգիստ է պետք