Գյումրիի ռազմակայանի շեֆերը

21/06/2006

«Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով Կրասնայա զվեզդա» թերթը, հաղորդում է, որ նախորդ շաբաթ Ռոստովի մարզի նահանգապետ Վլադիմիր Չուբը զինծառայողներին հայտնել է, որ Ռոստովի մարզը ստանձնել է Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանի շեֆությունը: Հիշեցնենք, որ Ռոստովի մարզի նահանգապետը Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի հարավային դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Կոզակի գլխավորած պատվիրակության կազմում: Կոզակն ասել էր, որ Վրաստանից տեխնիկայի տեղափոխումը Գյումրիի ռազմակայան խնդիրներ չի հարուցել, եւ «հայկական կողմի հետ բոլոր հարցերը համաձայնեցվել են առանց դժվարության»: Չուբը ռազմակայանի զինծառայողներին երկու արբանյակային ալեհավաք է նվիրել եւ խոստացել է վերականգնել ռազմակայանի տարածքում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցին: