Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասել է Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, Ռոբերտ Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, գալիք հուլիսին պաշտոնական այցով կմեկնի Թեհրան: Նախագահի նախատեսվող այցի մանրամասներն անցած ամիս Թեհրան կատարած այցի ընթացքում իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Ենթադրվում է, որ այցի ընթացքում կենտրոնական տեղ կզբաղեցնի հայ-իրանական էներգետիկ ծրագրերի քննարկումը: