«Քաղաքական դաշտն ավելի շատ գլոբուսի է նման, քան քարտեզի: Անորոշությունները շատ են, եւ, կարծում եմ, ամեն ինչ պետք է անել, որ եւ նոր, եւ հին կուսակցությունները ոչ թե շտաբային կյանքով ապրեն, այլ ընտրությունների գնան կոնկրետ կոչերով ու սկզբունքներով, որպեսզի հասարակությունը հնարավորություն ունենա կողմնորոշվել եւ ռեալ ընտրություն կատարել»,- քաղաքական դաշտում առաջիկա վերաձեւավորումների մասին հարցին երեկ այսպես է արձագանքել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: