Գեղամյանը լուծել է անլուծելին

18/06/2006

Պարզվում է, Արտաշես Գեղամյանը գտել է այն բոլոր հարցերի պատասխանը, որոնց վրա ժամանակին գլուխ են ջարդել Չեռնիշեւսկին ու Լենինը: «Ի՞նչ եք անելու ամռանը» հարցին «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը երեկ այսպես պատասխանեց. «Դեռեւս 19-րդ դարից Չեռնիշեւսկին իր՝ «Ի՞նչ անել» աշխատության մեջ չի գտել: Լենինը նույնպես չի գտել: Մենք գտել ենք, բայց դեռ հրապարակել չենք ուզում»: