Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը սենսացիոն հայտարարություն արեց: Պատգամավորին են դիմել Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ եւ հայտնել, որ Վարդենիսի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը զբաղվում է մահացած հիվանդների օրգանների վաճառքով: «Հարազատներին ասել են, թե` հիվանդը մահացել է, թաղել ենք: Երբ արտաշիրմում են կատարել, պարզվել է, որ այնտեղ միայն շորեր են թաղված, իսկ մեռելը չկա: Եվ հիմա մարդիկ զարմացել են, թե իրենց մեռելն ո՞ւր է անհայտացել»,- ասաց Է. Խուդաբաշյանը: Պատգամավորը մեզ տեղեկացրեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ի դեպ, նրա հայտարարությունը խիստ զարմացրեց կառավարության անդամներին: