Համեմատական հետազոտությունների ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքների համաձայն` Միխայիլ Սահակաշվիլին եւ Վլադիմիր Պուտինը վայելում են իրենց ժողովուրդների համակրանքը: «Կավկազպրեսի» փոխանցմամբ՝ Վրաստանում եւ Ռուսաստանում հազարական մարդ ընդգրկած հարցումը նպատակ ուներ պարզել ԱՊՀ 12 երկրների նախագահների նկատմամբ ռուսների եւ վրացիների վերաբերմունքը: Հարցված վրացիների 64%-ը համակրում է Միխայիլ Սահակաշվիլուն, 61%-ը՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին, 49%-ը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, 29-ական տոկոսը՝ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին, 26%-ը` Վլադիմիր Պուտինին: Հարցված վրացիների 15%-ի համակրանքին է արժանացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Վրացիները չեն վստահում Ղրղըզստանի նախագահ Բակիեւին եւ Թուրքմենստանի նախագահ Նիյազովին: Ռուսաստանում երկրի նախագահը վայելում է հարցվածների 86%-ի համակրանքը: Ռուսաստանցիների 56%-ը պաշտպանում է Լուկաշենկոյին, 54%-ը` Նազարբաեւին: Վրաստանի եւ Ուկրաինային նախագահներին համակրում է հարցված ռուսների համապատասխանաբար 5 եւ 8 տոկոսը: