Հայաստանում անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում է հայտարարվելու: Երեկ կայացել է համաներման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստը՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ղեկավարությամբ: Որոշում է կայացվել համաներում կիրառել միայն այն անձանց նկատմամբ, ովքեր հանցանք են գործել մինչեւ 2006 թվականի հունիսի 1-ը: