Էլի թալանի մասին

13/06/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Վերջին շրջանում դոլարի փոխարժեքի տատանումները սկսել են հուզել նաեւ պատգամավորներին: Երեկ անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը պատգամավորներին առաջարկեց ԱՄՆ դոլարի արժեզրկման թեմայով կազմակերպել խորհրդարանական լսումներ: «Այսօր մարդիկ արտերկրում, իրենց կյանքը վտանգելու գնով գրոշներ են աշխատում, իրենց ընտանիքներին ուղարկում, մինչդեռ դոլարն օր օրի արժեզրկվում է: Եվ սա` այն դեպքում, երբ անհասկանալի պատճառներով թանկանում են լայն սպառման ապրանքների գինը, ջրի գինը եւ այլն»,- հայտարարեց նա: Հ.Հովհաննիսյանի առաջարկին միացավ նաեւ «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ով երեկ իշխանություններին հերթական անգամ մեղադրեց ժողովրդին թալանելու եւ հանցագործություններ կատարելու մեջ: «Խոշոր ծավալի ֆինանսական հափշտակություններ են տեղի ունեցել. 830 մլն դոլարի արհեստական արժեզրկում: Դոլարը Հայաստանում արժեզրկվել է 16.3 տոկոսով, մինչդեռ համաշխարհային շուկայում նման բան չկա: Արդյունքում գերշահույթ ստացան ներմուծողները, այն է` Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյանական կլանը` առնվազն 160 մլն դոլարի չափով: Անպայման սա դարձրեք հատուկ քննարկման հարց, այլապես մենք բոլորս մեղսակից կլինենք այն թալանին, որն իրականացնում են Քոչարյանն ու Սարգսյանը` իրենց կամակատարների միջոցով»,- հայտարարեց Գեղամյանը` կոչ անելով Դատախազությանը` քրեական գործ հարուցել իր դեմ, եթե ինքը զրպարտում է իշխանություններին: Այլապես, Մամիկոնիչի խոսքերով, նման խոշոր չափերի հափշտակության համար պետք է քրեական գործ հարուցվի իշխանությունների ներկայացուցիչների դեմ: Ի դեպ, այս նույն թվերը Ա. Գեղամյանը հնչեցրել էր նաեւ նախօրեին «Խորհրդարանական ժամ» հաղորդման ժամանակ: Բայց այդ հաղորդաշարը Հանրային հետուստատեսությամբ եթեր էր հեռարձակվել ոչ թե ժամը 21-ին, ինչպես նախատեսված է ԱԺ կանոնակարգով, այլ գիշերը ժամը 2-ի սահմաններում, քանի որ մինչ այդ ցուցադրվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Եվ երեկ Ա. Գեղամյանը հայտարարեց, թե ինքը բացահայտել է իշխանությունների կատարած հանցագործությունը, եւ իրականում դա է հիմք հանդիսացել հաղորդաշարը գիշերը ցուցադրելու համար: «Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ես բացահայտել եմ իշխանությունների հանցագործությունները: Իսկ եթե այսպես շարունակվի, ապա «Խորհրդարանական ժամն» այսուհետ կընկալվի որպես հաղորդում` «Ժս