Երեկ ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկ)՝ մագիստրոսի աստիճան ստացած 18 եւ բակալավրիատի 36 ուսանողներ ավարտեցին «Սինոփսիսի» հայկական կրթական կենտրոնի երկամյա ծրագիրը: Սա մագիստրոսի աստիճան ստացած ուսանողների երկրորդ ավարտական խումբն է, որը մասնագիտացել է շատ ավելի մեծ չափի ինտեգրացում ունեցող համակարգերի նախագծման ոլորտում (VLSI Design), իսկ բակալավրի աստիճան ստացած ուսանողների 4-րդ ավարտական խումբն է: «Սինոփսիսի» ղեկավարության հավաստմամբ, այս ծրագրի շրջանավարտներն օժտված են տեխնոլոգիական մեծ հմտություններով եւ համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին: Հիշեցնենք, որ երբ ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հռչակեց տնտեսության գերակա ճյուղ` «Սինոփսիս Արմենիան» եւ ՀՊՃՀ-ն սկսեցին համագործակցել բարձրորակ մասնագետներ պատրաստելու գործում: Իսկ ընկերությունը մինչ այժմ այս կրթական ծրագրում ներդրել է մոտ 260 մլն դոլար: