Առանց սիրո

12/06/2006

ՀՀ Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստից հետո հրավիրած ճեպազրույցի ժամանակ լրագրողների տված հարցերը, պարզվում է, զայրացրել են գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Հարցին, թե Տիգրան Պետրոսյանի կիսանդրու բացման ժամանակ Սերժ Սարգսյանի հետ առանձնացած ի՞նչ էր խոսում, Ա. Հովսեփյանը պատասխանել է. «Հասկացողին մեկ ասա, անհասկացողին` հազար ու մեկ»: Հովսեփյանի խոսքերով, ինքն արդեն 30 տարի աշխատում է դատախազությունում եւ ամենեւին չի պատրաստվում տեղափոխվել այլ ոլորտ: «Ես քաղաքականություն չեմ սիրում եւ չեմ պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ: Ես բազմաթիվ ընկերներ ունեմ, թե ընդդիմադիր եւ թե իշխանամետ դաշտում եւ չեմ պատրաստվում հրաժարվել իմ ընկերներից` անկախ նրանց քաղաքական դիրքորոշումներից, իհարկե, քանի դեռ իմ ընկերները չեն առնչվում քրեական գործերին»,- ասել է նա: