«Հայէկոնոմբանկի» ընդհանուր ակտիվները 2005թ. աճել են 31,6%-ով` կազմելով մոտ 31,5 մլրդ դրամ: Այս մասին բանկի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ հայտարարել է բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Բանկի բաժնետերերի թիվը մոտ 1.500 է, բաժնետոմսի անվանական արժեքը` 2.500 դրամ, իրական արժեքը` 6.500 դրամ: «Հայէկոնոմբանկի» դիվիդենտների տարեկան տոկոսադրույքը 2005թ. կազմել է 11%: «Դա բավական բարձր ցուցանիշ է` հաշվի առնելով, որ ավանդների տոկոսադրույքը հասնում է առավելագույնը 6%-ի»,- ասել է Օսիպյանն` ավելացնելով, որ 2005թ. բանկի շահույթի 65%-ը առաջացել է վարկերից, 15%-ը` բանկային ծառայություններից, իսկ 8%-ն` արժութային գործառնություններից: Բանկի խոշոր բաժնետերերն են Սուքիասյանների ընտանիքը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը: