Շաբլոնից դուրս

12/06/2006

«Շաբլոն բառեր, պահուստային արտահայտություններ մի օգտագործիր»,- երեկ Դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանին ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Պատճառը` մարզում գրանցված ինքնասպանության բարձր ցուցանիշն էր, որի շուրջ մարզի դատախազի զեկուցումը չբավարարեց Ա. Հովսեփյանին: Նրա այս խոսքերը ներկաներին հիմք տվեցին ենթադրելու, որ Շիրակի դատախազը մոտ ժամանակներս խնդիրներ է ունենալու: Ի դեպ, մեր տվյալներով, մութ ամպեր են կուտակվել նաեւ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Խաչիկ Ասատրյանի գլխին: Ասում են` նրան առաջիկայում պաշտոնանկ են անելու: