ՕԵԿ-ի հետ կատարվածն, ըստ ՀՀՇ-ական Արամ Մանուկյանի, արագացնում է կոալիցիայի փլուզումը, ինչն էլ, ըստ նրա, արագացնում է իշխանափոխությունը: Իսկ հանուն պաշտոնի ՕԵԿ-ը դավաճանածներին նա որակեց «մարդկային տականք»: «Վանո Սիրադեղյանն ասում էր` մեկ ու հիսունից ներքեւ մարդկանց մի վստահեք: Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիշում եք, ասում էր` Սերգո ջան, լավ չես ապրելու: Սերգոն էլի լավ չի ապրելու, որովհետեւ ոչ մեկի դեմքին նայելու իրավունքն ու համարձակությունը չունի: Նա այս երկրում լավ չի ապրելու: Թամարիկները եւ բոլոր «քցող» տղերքը լավ չեն ապրելու, որովհետեւ իրենց տղաների ընկերները պետք է ասեն` քո պապան «քցող» է»,- հայտարարեց նա: