Կիտրոն

12/06/2006

Ցիտրուսները հարուստ են վիտամիններով, օրգանական թթուներով, պտղաշաքարով, հանքային աղերով, եթերային յուղերով, մաշկի համար օգտակար եւ բուժիչ կենսաբանական այլ նյութերով։ Կարգավորում են արյան շրջանառությունը, թթվածնային նյութափոխանակությունը, սնում եւ թարմացնում են մաշկը։

Հավասար հարաբերությամբ կիտրոնի հյութի եւ գլիցերինի խառնուրդը փափկացնում եւ մաքրում է ձեռքերի մաշկը։

Կիտրոնի կտորով կամ կիտրոնի կեղեւով կարելի է ձեռքերից հեռացնել բոլոր տեսակի հետքերը։

Կիտրոնի կեղեւը մի գցեք։ Դրանք տեղավորեք բանկայի մեջ, վրան լցրեք եռացրած տաք ջուր։ Մեկ օր այդ հեղուկն օգտագործեք լվացվելու համար։ Այն բուրավետ է եւ մաշկի համար օգտակար։

Որպեսզի կերակրի մեջ բրինձը պահպանի իր սպիտակ գույնը եւ հատիկ-հատիկ լինի, ջրին ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ կամ գինեթթու։

Մաքրած խնձորները, տանձը եւ մյուս մրգերը չեն սեւանա, եթե դրանց վրա կիտրոնի հյութ շաղ տաք կամ մի քանի վայրկյան պահեք սառը ջրի տակ։

Կիտրոնի հյութով համեմված ցանկացած սալաթ ոչ միայն համեղ է, այլեւ օգտավետ։

Արգանակի համը հաճելի կդառնա, եթե եփելու ժամանակ բանջարեղենին ավելացվի մեկ շերտ կիտրոն։

Եթե հավի մսին կիտրոնի հյութ քսեք, ապա այն նուրբ եւ համեղ կստացվի։

Կիտրոնի հյութի մի քանի կաթիլով կարելի է…

– Սփռոցի վրայից անցկացնել թեյի հետքը։

– Անցկացնել թանաքի հետքը։

– Մաքրել մուգ կաշվե պայուսակը։

– Անցկացնել ժանգի հետքը։

– Մաքրել դանակը (քսել եւ անմիջապես սրբել)։

– Եթե ձեր ատամները դեղնավուն են (ծխախոտից կամ այլ պատճառներից), մաքրեք խմորի սոդայի եւ մի քանի կաթիլ կիտրոնի հյութի խառնուրդով։

– Սպիտակ մարմարյա իրերը մաքրելու համար դրանք անհրաժեշտ է սրբել կիտրոնով, հետո բուսական յուղով ներծծված փափուկ լաթով։