Օրենքը հավասար չէ բոլորի համար

09/06/2006

«Քանի դեռ հավատն ամրապնդված չէ ժողովրդի մեջ, ցանկացած բիզնեսմեն փորձելու է հայտնվել ամենաապահով դիրքում, այսինքն` խորհրդարանում»,- երեկ այսպիսի կարծիք է հայտնել ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքերով, «երբ օրենքը դառնա հավասար բոլորի համար, եւ անարդարության էլեմենտները վերանան, եւ տարբեր արտադրողների միջեւ մրցակցությունն արդար ու հավասար դաշտում ընթանա, ապա գործարարները կհասկանան, որ իրենց անմիջական ներկայությունն ԱԺ-ում խանգարում է թե՛ իրենց բիզնեսին եւ թե՛ խորհրդարանին»: