ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը եւ ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Լեբեդեւը գնել են «Նովայա գազետա» թերթի բաժնետոմսերի 49 տոկոսը: Երեկ Մոսկվայում կայացած ասուլիսում Միխայիլ Գորբաչովը հայտնել է, որ Լեբեդեւի հետ միասին ցանկանում է «համոզիչ» դարձնել թերթը: «Մեր նպատակն է՝ թերթը դարձնել ամենօրյա»,- հայտարարել է Գորբաչովը: