Ճղճիմ ու ողորմելի են եւ՛ ՕԵԿ-ը ստեղծողները, եւ՛ այն կործանողները։ Բայց քանի որ ՕԵԿ-ի վրա նետված յուրաքանչյուր քար ավելի է համախմբում նրանց, ավելի վճռական է դարձնում, սիրով մասնակցում ենք ՕԵԿ-ի է՛լ ավելի համախմբման հայրենանվեր գործին։ Եվ հարկ ենք համարում արձանագրել, որ չբավարարված այս կուսակցությունիկը («Հորինած երկիր» բնորոշումը բավական դիպուկ է), որ քաղաքականություն էր մտել` սեփական երկուսուկես կոպեկը վաստակելու համար, եւ հանուն դրա պատրաստ էր ամեն ինչի, այսօր հանկարծ հասկացել է, որ «ամեն ինչից» հետո այդ երկուսուկես կոպեկը ետ են վերցնելու։ Երկուսուկես կոպեկը ջհանդամը, բայց ախր չբավարարվածության զգացումն էլ է մնացել։
Ինչ արած, միայն մի խորհուրդ կարող ենք տալ։ Էլ ավելի խտացրեք ձեր շարքերը եւ հույսներդ միայն ձեզ վրա դրեք։