«ԼՂՀ ժողովուրդը գործնականում իրագործել է ինքնորոշման իր իրավունքը: Այն կատարվել է միջազգային իրավունքի նորմերին լիարժեք համապատասխանությամբ: Անկախության հանրաքվեի արդյունքները նաեւ պաշտպանվել են այս ժողովրդին պարտադրված պատերազմում: Արդեն 15 տարի ԼՂՀ-ն շարունակում է ապացուցել իր անկախության իրավունքը` իր ձեռքբերումներով եւ պետականության կառուցմամբ: Այնտեղ մեծացել է մի ամբողջ սերունդ, որն իրեն համարում է այդ պետականության կրողը եւ պաշտպանը: Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ են արդյունավետ ջանքեր Հանրապետությունը միջազգային հանրությանը լիարժեք ինտեգրելու համար»,- Սեւծովյան գագաթաժողովում անդրադառնալով ԼՂՀ հիմնահարցին` հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: