Տանում են, տանում

07/06/2006

Մենք արդեն անդրադարձել էինք, որ «ԱրմենՏելի» գնորդը լինելու է ռուսաստանյան օպերատորներից որեւէ մեկը: Հավանական էինք համարել նաեւ «MTC»-ի մուտքը Հայաստան, քանզի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն այդ ընկերությանը 112 մլն դոլարի վարկ էր տրամադրել` ՌԴ-ում եւ ԱՊՀ որոշ երկրներում ցանցն ընդլայնելու համար: Երեկ «MTC»-ի հիմնական բաժնետեր «Սիստեմա» ընկերության համասեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովն «Առկային» հաղորդել է, որ «MTC»-ը մտադիր է ձեռք բերել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90%-ը, որը պատկանում է հունական «OTE» ընկերությանը: «MTC»-ը չի մասնակցի սերբական բջջային օպերատոր «Mobi 63»-ի բաժնետոմսերի տենդերին: «Սիստեման» հայտ է ներկայացրել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի վաճառքի մրցույթին մասնակցելու համար»,- ասել է Եվտուշենկովը: Ռուս փորձագետներն «ԱրմենՏելը» գնահատում են 140 միլիոն դոլար: