Ադրբեջանական նավթով բեռնված 1-ին նավթատար նավը Ջեյհան նավահանգստից դուրս է եկել հունիսի 4-ին: «HaberTurk»-ի եթերում այդ մասին հայտնել է «BOTA BTC» ընկերության ծրագրային տնօրենի տեղակալ Հեքմեն Չելագոլին: «The British Hawtharne» նավթատարի բեռնումը սկսվել է հունիսի 2-ին: Նավթատարը բրիտանական ծովագնաց «Catoni» ընկերության սեփականությունն է: Բեռնումը տեղի է ունենում փակ ռեժիմով, հատուկ սարքերի շնորհիվ, իսկ նավթատարը, որ ունի 85.000 տոննա ջրատարողություն, կուղեւորվի Սավոնա նավահանգիստ: Ջեյհանի նավահանգստային 7 տերմինալները, որ կրում են Հ. Ալիեւի անունը, ծրագրված է լցնել 150.000 տոննա նավթ, որը գալիս է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով: Նավթի 1-ին գնորդն ամերիկյան հայտնի «ExxonMobil»-ն է: