Լրագրողներից մեկի հարցին, թե՝ երբ ՀՀԿ-ն մտավ քաղաքական դաշտ, դուք ունեի՞ք «Հրազդան» մարզադաշտը, վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը երեկ Աժ-ում պատասխանել է. «Մեր կուսակցությունը «Հրազդան» մարզադաշտ չուներ: Հիմա էլ չունի: Մեր սեփականությունը գրասենյակներն են, ավտոմեքենաները: Բայց ինչ-որ արդյունաբերական-արտադրական օբյեկտ չունենք: Կուսակցության անդամները շատ բան կարող են ունենալ, բայց դա կուսակցության հետ ի՞նչ կապ ունի»:
Կարդացեք Ճգնաժամ չի ստեղծվի