«Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո շատ վերլուծաբաններ կարծում են, որ ԱՄՆ-ը Բաղդասարյանին իր ապագա դրածո է պատրաստում։ Որքանո՞վ են արդարացի այս քննարկումները»։ Ադրբեջանական Day.az կայքի թղթակցի հարցին ի պատասխան` Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է. «Հարցն Ամերիկան չէ։ Բաղդասարյանը պետք է կայանա ընդդիմության դաշտում եւ լինի իրական մրցակից։ Եվ եթե դա տեղի ունենա, այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ ով է կանգնած նրա մեջքի ետեւում»։