2006թ. հունիսի 6-ը սկսել է հուզումնալից իրադարձությունների սպասում ենթադրել ու կանխագուշակել: 6.06.06 տարեթիվն իր երեք «6»-երով սարսափ է առաջացրել ծննդաբերող կանանց սրտերում: Աշխարհի տարբեր երկրների ծննդատներում խուճապի պես բան է սկսվել` կանայք վախենում են ծննդաբերել այդ օրը, քանի որ երեք վեցերը «Նոր կտակարանում» Սատանայի թվեր են հայտարարված: Եվ հենց այդ օրը Սատանայի գալստյան կամ ծննդի օրն է: Շատ հղի կանայք խնդրում են բժիշկներին` գոնե մեկ օրով կամ արագացնել, կամ հետաձգել իրենց երեխաների ծնունդը: Համընդհանուր տագնապի առիթ է դարձել հայտնի «Օմեն» ֆիլմի ռիմեյքի ցուցադրումը, որը նախատեսված է ցուցադրել հունիսի 6-ին երեկոյան ժամը 6-ին: Քրիստոնեական եկեղեցին խորհուրդ է տալիս ուշադրություն չդարձնել սնահավատ մտքերին եւ վստահեցնում է` այդ օրը ծնված երեխաներին ոչ մի վտանգ չի սպառնում: