Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա» կտավը մոտ 500 տարեկան է: Մի շարք լաբորատոր գործողություններից հետո ճապոնացի գիտնական, ակուստիկայի մասնագետ Մացումի Սուզուկիին վերջապես հաջողվել է վերստեղծել խորհրդավոր Ջոկոնդայի ձայնը: Դա արվել է 90% ճշգրտությամբ: Ձայնի վերակերտման համար գիտնականն ուսումնասիրել է Մոնա Լիզայի գլխի, բերանի, վզի ձեւերը, կիրառել է քրեագիտության եւ պատկերների համակարգչային վերամշակման նորագույն տեխնոլոգիաները: Ջոկոնդայի ձայնի տոնը վերարտադրվել է այն ինտոնացիայով, որով խոսում են ժամանակակից իտալուհիները: Ճապոնիայի Ազգային նորությունների գործակալության փոխանցմամբ` վերստեղծվել է նաեւ Լեոնարդո դա Վինչիի ձայնը: