Այս օրերին բավական լուրջ վեճ է հասունանում ՀՅԴ-ի եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջեւ: Անդրադառնալով «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության ստեղծմանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել էր. «Վայ էն պետությանն ու պետականությանը, ուր դատախազը կուսակցություն է ստեղծում»: Երեկ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցինք, թե մտահոգություն չունե՞ն, որ գլխավոր դատախազը կվերհանի «Դրո» եւ «Վահան Հովհաննիսյան+30» քրգործերը: «Ոչ մի մտահոգություն էլ ՀՅԴ-ն չունի: ՀՅԴ-ն ոչ մեկից էլ չի վախենում, ու եթե մտնում է պայքարի մեջ, ապա գնում է մինչեւ վերջ»,- ասաց նա: Դատախազի՞ց էլ չեք վախենում` հարցին, Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Դատախազ… նման դատախազներ են եղել ու անցել էս երկրում»: