Երեկ Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Ոստանիկ Մարուխյանը, որը միակ թեկնածուն էր: Առաջիկայում պարոն Մարուխյանը վայր կդնի իր մանդատը: Ամենայն հավանականությամբ, ՀՅԴ համամասնական ցուցակով հաջորդը պատգամավոր է դառնալու «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սպարտակ Սեյրանյանը: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքերով, իրենք այդ հարցին կպատասխանեն Բյուրոյում քննարկելուց հետո նոր միայն: