Աշխատանքները սկսվել են

04/06/2006

Երեկ ՌԴ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Սոչիում աղետի ենթարկված հայկական A-320 օդանավի սեւ արկղերի դատական փորձաքննության աշխատանքները սկսվել են: Կատարվող փորձաքննության շրջանակներում շարունակվում է օդանավի հայտնաբերված կտորների ուսումնասիրությունը եւ ինքնությունը չբացահայտված դիակների գենետիկ հետազոտությունը: Բոլոր փորձագիտական աշխատանքների ավարտից հետո միայն քննությունը կպարզի օդանավի աղետի իրական պատճառը: ՌԴ Գլխավոր դատախազության աշխատակիցներն աշխատում են` մշտապես կապ պահելով հայ գործընկերների հետ: